Ինչպես օգտվել | IjevanMarket
Բ Ե Ռ Ն ՈՒ Մ
0 Զամբյուղ 0 ֏ Հաստատել
Ուղեցույց

Ինչպես օգտվել ijevanmarket.am

Լիարժեք օգտվելու համար հարկավոր է գրանցվել։ Ստորև ներկայացված են բոլոր քայլերը՝ գրանցումից մինչև պատվերի ստացում։

1

Գրանցում

Լրացրեք էլ․ հասցեն, ստեղծեք գաղտնաբառ, ընդունեք օգտագործման պայմանները և սեղմեք Գրանցվել կոճակը։

Հաստատեք գրանցումը նշված էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։

Հաստատումից հետո կկարողանաք տեսնել անձնական տվյալները և կայքից օգտվելու այլ հնարավորությունները։

2

Գնումներ կատարելու համար

Անհրաժեշտ ապրանքը ավելացրեք զամբյուղ։

Սեղմելով Զամբյուղ կոճակին՝ կտեսնեք Ձեր ավելացրած ապրանքների ցանկը, որտեղից անհրաժեշտ է սեղմել Պատվիրեք հիմա կոճակին։

Բացված էջում կարող եք տեսնել պատվերի ընդհանուր տեսքը և սեղմել Պատվիրեք հիմա կոճակին։

3

Պատվերի կատարման 2 տարբերակ

  • Վերցնել տեղում — մոտենալ IjevanMarket-ին և վերցնել նախապես պատվիրած ապրանքը՝ վճարելով տեղում կամ օնլայն տարբերակով։
  • Առաքում — առաքիչը մոտեցնում է պատվերը Ձեր նշած հասցեով, և կարող եք ընտրել վճարման տարբերակը՝ կանխիկ առաքիչին կամ օնլայն վճարում։

Պատվերի ձևակերպումից հետո այն հայտնվում է ընթացիկ պատվերների բաժնում։

Այնուհետև անհրաժեշտ է սպասել, մինչ օպերատորը կհաստատի պատվերը։ Հաստատելուց հետո առաքիչը կմոտեցնի պատվերը նշված ժամանակահատվածում։

4

Բոնուսային միավորներ

Կատարելով գնումներ IjevanMarket.am-ից՝ կարող եք կուտակել բոնուսային միավորներ, որոնցով կարող եք վճարել կազմված պատվերի մի մասը։

5

Չգրանցված հաճախորդներ

Չգրանցված, ինչպես նաև անձնական հաշիվ մուտք չգործած հաճախորդները հնարավորություն ունեն կատարել պատվեր մեկ հպումով։

  • Ընտրեք անհրաժեշտ ապրանքը և ավելացրեք զամբյուղ։
  • Սեղմեք Պատվիրեք մեկ հպումով կոճակին։
  • Լրացրեք անհրաժեշտ դաշտերը և պատվիրեք։

Պատվերը ստանալուց հետո ադմինիստրատորը հաստատում է այն, և պատվերը անցնում է ձևակերպման։

Հաստատումից հետո օպերատորը կապ է հաստատում պատվիրատուի հետ՝ ճշտելու՝ ապրանքը վերցնելու է տեղում, թե առաքիչը մոտեցնելու է պատվերը անհրաժեշտ հասցեով։

Պատրա՞ստ եք սկսել։

Անցեք խանութ և կատարեք Ձեր առաջին պատվերը մի քանի վայրկյանում։

Սկսել գնումները